Պատվաստանյութը ներարկել են Իրանի առողջապահության նախարարի որդուն: Պատվաստման մեկնարկը տվել է երկրի նախագահ Հասան Ռոհանին, հեռարձակումն իրականացրել է իրանական հեռուստատեսությունը: Չնայած այն բանին, որ երկրում իրականացվում են սեփական պատվաստանյութերի մշակումներ, Իրանի իշխանությունները որոշել են պատվաստումների մի մասն անցկացնել արտասահմանման պատրաստուկների օգնությամբ, որոնցից առաջինը դարձել է Գամալեայի անվան գիտահետազոտական ինստիտուտի արտադրանքը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարության ղեկավար Սայիդ Նամաքին հայտնել էր, որ առաջին հերթին պատվաստում կստանան բժիշկները, որոնք աշխատում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ավելի ուշ պլանավորվում է պատվաստումը տարածել տարեց մարդկանց եւ հիվանդություններ ունեցող մարդկանց վրա:
Հեշթեգներ:
Իրան