Եզրափակիչում սերբ թենիսիստը մրցեց ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ։ 1 ժամ 54 րոպե տեւած պայքարում Ջոկովիչը հաղթեց 7։5, 6։2, 6։2 հաշվով։ Կիսաեզրափակիչում Ջոկովիչը 6:3, 6:4, 6:2 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Ասլան Կարացեւին, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
Ջոկովիչը 9-րդ անգամ նվաճեց Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Երեք տարի անընդմեջ նա հավասարը չունի այս մրցաշարում։
Ջոկովիչը 18-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։
Hayatsk.info
Հեշթեգներ:
AusOpen