Մեծ Բրիտանիան կառաջարկի ՈւԵՖԱ-ին, որպեսզի ԵՎՐՈ-ն անցկացվի միայն իրենց երկրում

20:05   21 Փետրվար 2021    360

Մեծ Բրիտանիան մտադիր է ընդունել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բոլոր հանդիպումները, հայտնում է The Times-ը։

Առաջիկա օրերին Մեծ Բրիտանիան այս առաջարկով դիմելու է ՈւԵՖԱ-ին։ Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախագիծ են մշակել, որով մայիսի վերջին երկրպագուները կկարողանան վերադառնալ մարզադաշտ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հունվարին ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել էր, որ ԵՎՐՈ-2020-ը անցկացվելու է Եվրոպայի 12 քաղաքներում, ինչպես և նախատեսված էր եղել։

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ը մեկ տարով տեղափոխվել էր կորոնավիրուսի պատճառով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները