Բաղդադի «կանաչ գոտին» հրթիռակոծվել է

12:44   23 Փետրվար 2021    184

Երկու հրթիռ է ընկել Բաղդադի պաշտպանված «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատներ և կառավարական շենքեր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Նշվում է, որ հրթիռներից ոչ մեկը ավերածություններ չի պատճառել:

«Իրաքի ՆԳՆ-ի աղբյուրը տեղեկացրել է, որ գնդակոծման ընթացքում ԱՄՆ դեսպանատան տարածքում հնչել են ազդանշաններ, սակայն հրթիռի հարվածի ստույգ վայրը դեռ պարզված չէ», - ասված է հայտարարության մեջ:

Գործող խմբավորումներից որևէ մեկը դեռ չի ստանձնել գնդակոծման պատասխանատվությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաղդադ  


Վերնագիրի այլ պիտակները