Մարտի 1-ին Անկարայում կայացել է՝ Մշակույթի հարցով ադրբեջանա-թուրքական համատեղ հանձնաժողովի նիստը:
Ադրբեջանից նիստում նախախգահել է՝ մշակույթի նախարարության ապարատի ղեկավար Վասիֆ Էյվազզադեն, Թուրքիայից` մշակույթի և զբոսաշրջության նախարարության Կինոյի վարչության ղեկավար Էրքին Յըլմազը:
Նիստում քննարկումներ են անցկացվել՝ մշակութային ժառանգության, գրադարանների, երաժշտության, թատրոնի, թանգարանների, կինոյի և մյուս ոլորտներում, համաձայնեցվել են համագործակցության հարցերը:
Նշենք, որ այցի ծրագիրը, որը կշարունակվի մինչև մարտի 3-ը, ներառում է՝ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հանդիպումները Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի և այլ պաշտոնատար անձանց հետ, քննարկումների անցկացում՝ մշակույթի տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ, փաստաթղթերի ստորագրում, մասնակցություն՝ ադրբեջանցի հանճարեղ բանաստեղծ և մտածող Նիզամի Գյանջևիի ծննդյան 880-ամյակին նվիրված գրքի և ֆոտոցուցահանդեսների բացմանը, ինչպես նաև այլ միջոցառումներին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ադրբեջան
Թուրքիա