Օլիմպիական կրակի փոխանցավազքն Օսակայում տեղի կունենա զբոսայգիներից մեկում առանց հանդիսականների

17:20   07 Ապրիլ 2021    325

Ճապոնիայի Օսակայի արեւմտյան պրեֆեկտուրայում օլիմպիական կրակի փոխանցավազքի հատածը որոշվել Է անցկացնել կրճատված մասշտաբով առանց հանրային օգտագործման ճանապարհների եւ հանդիսականների մասնակցության:

Ինչպես ապրիլի 7-ին հայտնել Է Տոկիոյի Խաղերի կազմկոմիտեն, վազքահերթը կկազմակերպվի Օսակա քաղաքի (պրեֆեկտուրայի վարչական կենտրոնի) խոշոր զբոբսայգիներից մեկում:

«Օսակայի պրեֆեկտուրայի իշխանությունների խնդրանքով «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն պատրաստվում Է ապահովելու օլիմպիական ջահերով վազքահերթի անցկացումն Օսկա քաղաքի «Էքսպո-70» զբոսայգում՝ առանց լայն հանրության մասնակցության: Մենք մտադիր ենք բոլոր ցանկացողներին թույլ տալ մասնակցել վազքահերթին դրա համար պլանավորված երկու օրվա ընթացքում՝ ապրիլին 13-ին եւ 14-ին: Միջոցառման անցկացման մանրամասնությունները կհայտարարվեն դրանց հաստահումից հետո»,- ասված Է կազմկոմիտեի հայտարարության մեջ: Ապրիլի 7-ին ավելի վաղ Օսակայի իշխանությունները, որտեղ կորոնավիրուսի տարածման հետ կաված իրավիճակի վատթարացման պատճառով սահմանվում Է արտակարգ դրության տեղային ռեժիմ, արգելել են օլիմպիական կրակի փոխանցավազքի հատվածի անցկացումը պրեֆեկտուրայի քաղաքների փողոցներում: Օլիմպիական կրակի փոխանցաազքն սկսվել Է մարտի 25-ին Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում՝ J-Village («Ջեյ վիլիջ») ֆուտբոլի մարզական կենտրոնի տարածքում:

Իրադարձությունները տեղի են ունենում կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցների իրականացման պայմաններում: Փոխանցավազքը կտեւի 121 օր, իսկ ջահը պլանավորվում Է տանել երկրի բոլոր 47 պրեֆեկտուրաների 859 մունիցիպալիտետներով: Ինչպես սպասվում Է, փոխանցագազքին կմասնակցի շուրջ 10 հազար մարդ: Տոկիոյում Օլիմպիադան պետք Է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները հետաձգվեցին մեկ տարով եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները