Նյու Յորքի թատրոնը կորցրել է հովանավորներին գլխավոր հերոսի՝ Թրամփին նման լինելու պատճառով

15:03   12 Հունիս 2017    735

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Delta Airlines ավիաընկերությունը և Ամերիկայի բանկը հայտարարել են Public Theater ոչ կոմերցիոն կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու մասին «Հուլիոս Կեսար» ներկայացման գլխավոր հերոսի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նման լինելու պատճառով:

Public Theater-ի ներկայացումը, որի պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքում մայիսի 23-ին, Ուիլյամ Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» ողբերգության ժամանակակից մեկնաբանությունն է:

Ներկայացման գլխավոր հերոսը եղել է բաց գույնի մազերով, գործարարի կոստյումով՝ դարձածալին ԱՄՆ դրոշով նշան, Կեսարի կինը՝ Կալպուրնիան, խոսել է սլավոնական շեշտադրությամբ և դիզայներական հագուստ է կրել (Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, ծնունդով Սլովենիայից է):

Ըստ ավիաընկերության ներկայացուցիչների՝ «թատրոնի ստեղծագործական և գեղարվեստական ղեկավարությունն անցել է լավ ճաշակի սահմանը»,- ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ: Ամերիկայի բանկը միայն հայտարարել է «Հուլիոս Կեսարի» ֆինանսավորումը դադարեցնելու մասին՝ չհստակեցնելով, թե արդյոք դա թատրոնի մյուս ներկայացումներին է՞լ է վերաբերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները