Կլինում բացվում է Չայկովսկու երրորդ միջազգային երաժշտական փառատոնը

19:58   13 Հունիս 2017    634

Պ.Ի. Չայկովսկու երրորդ միջազգային երաժշտական փառատոնը բացվում է մերձմոսկովյան Կլինում, որտեղ գտնվում է ռուս մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հայտնել է փառատոնի մամուլի ծառայությունը, այս տարի միջոցառման մասնակիցների թվում են՝ Դենիս Մացուեւը, Յուրի Բաշմետը, Դմիտրի Բերտմանը, Կրասիմիրա Ստոյանովան, «Գելիկոն-օպերա» թատրոնի նվագախումբը՝ Ալեքսանդր Սլադկովսկու ղեկավարությամբ։

Չայկովսկու երրորդ միջազգային երաժշտական փառատոնը հունիսի 13-ին գալա համերգով մեկնարկում է թանգարանի զբոսայգու Մեծ բեմում: Նվագախմբի վահանակի առջեւ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սլադկովսկին է: Փառատոնի եզրափակիչ օրը՝ հունիսի 18-ին, կանցկացվի երիտասարդ երգիչների մրցույթ:

Պրոֆեսիոնալ ժյուրիի հետ միասին յուրաքանչյուր հանդիսական կկարողանա իր ձայնը տալ վոկալ մրցույթի այս կամ այն մասնակցի օգտին: Հաղթողները կստանան դիպլոմներ եւ հաջորդ տարի Պ.Ի. Չայկովսկու միջազգային երաժշտական փառատոնի ծրագրին մասնակցելու իրավունք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները