Իսպանիայում մարզչին հեռացրել են 25:0 հաշվով հաղթանակի հասնելուց հետո

12:08   18 Հունիս 2017    452

Hayatsk.info-ն հայտնում է, որ Իսպանիայում «Սերրանոս» ակումբի մանկական ֆուտբոլային մարզչին հեռացրել են այն բանից հետո, երբ նրա թիմը (U11) ջախջախել է «Բենիակալապ» թիմին 25:0 հաշվով:

Հաղթած թիմի ղեկավարությունը գտել է, որ այդպիսի ջախջախիչ հաշիվը ստորացնում է մյուս թիմին և ազդում է ֆուտբոլային ոգու վրա: Ակումբում նշել են, որ մարզչին անհրաժեշտ է եղել միայն արդյունքը, ուստի որոշում է կայացվել հեռացնել նրան:

Հեռացված մարզիչը չի կիսում իր ղեկավարության տեսակետը, ընդ որում խոստովանում է, որ ինքը նպատակ չի ունեցել խփել մրցակից թիմին որքան հնարավոր է շատ գոլ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա   Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները