Ռոնալդուն որոշել է 14,8 մլն եվրո վճարել՝ բանտում չհայտնվելու համար

10:47   21 Հունիս 2017    632

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Cope-ին, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է 14,8 մլն եվրո վճարել Իսպանիայի հարկային մարմիններին, որպեսզի խուսափի պատժից:

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին խորհուրդ են տվել վճարել այս գումարը, քանի որ նրան մի քանի տարվա ազատազրկման իրական վտանգ է սպառնում:

Ռոնալդուի ապագան «Ռեալում» այս պահին անհայտ է: Նա մեղադրվում է 2011-ից 2014 թվականներին 14,7 մլն եվրո հարկերի վճարումից խուսափելու մեջ:

Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը 4 հանցագործության մեջ է մեղադրվում Իսպանիայի հարկային մարմինների առաջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից» և հուլիսի 31-ին դատարանում ցուցմունք տալ՝ իր անմեղությունն ապացուցելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդու   Սպոռտ  


Վերնագիրի այլ պիտակները