«Սոյուզմուլտֆիլմը» նկարահանելու է «Պրոսկոկվաշինոյի» շարունակությունը

19:07   22 Հունիս 2017    483

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ինտերֆաքս-ին, Ռուսաստանի կառավարությունը համաձայնեցրել է «Պրոստոկվաշինո» անունով մուլտֆիլմի ստեղծման գործարքը Սոյուզմուլտֆիլմի ու «Դանոն Ռոսիյա»-ի միջեւ։

Մուլտֆիլմի ստեղծման համար հատկացվող միջոցները կկազմեն 300 մլն ռուբլի։ Մուլտֆիլմի 30 դրվագներ կթողարկվեն 2018-2020 թթ․ ու կնկարահանվեն խառը տեխնիկայով, որը ներառում է 2D եվ 3D պատկերումները։

Նոր աուդիովիզուալ ստեղծագործության ու դրանց տարրերի բացառիկ իրավունքները պատկանելու են «Սոյուզմուլտֆիլմին»։ Մուլտֆիլմի յուրաքանչյուր դրվագը 6․5 րոպե է տեւելու։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Մշակույթ  


Վերնագիրի այլ պիտակները