Բաքվում մեկնարկում է Ֆորմուլա-1-ի Ադրբեջանի գրան-պրին

12:44   23 Հունիս 2017    862

Այսօր Բաքվում մեկնարկում է Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնության 8-րդ փուլը՝ Ադրբեջանի գրան-պրին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մրցուղու երկարությունը կազմում է 6 կիլոմետր: Մրցաշարին կմասնակցեն 10 թիմեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված կլինի երկուական բոլիդով:

Ադրբեջանի գրան-պրիին մասնակցում են այնպիսի հայտնի պիլոտներ, ինչպիսիք են Լյուիս Հեմիլթոնը, Ֆերնանդո Ալոնսոն, Սեբաստիան Ֆեթելը, Կիմի Ռայկինենը և այլոք:

Բաքվի մրցուղին ստեղծվել է այնպիսի սկզբունքով, որ միլիոնավոր հեռուստադիտողներ և հանդիսատեսներ կարողանան ծանոթանալ մայրաքաղաքի ժամանակակից շինություններին և Իչերիշեհերին, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:

Բաքվի մրցուղին անցնում է քաղաքի կենտրոնական մասիվ: Մրցարշավին հետևելու է 30 հազար հանդիսատես:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Բաքու   Ֆորմուլա-1  


Վերնագիրի այլ պիտակները