ՖԻՖԱ-ն 2014թ. ՌԴ-ի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին կասկածում է դոպինգ օգտագործելու մեջ

10:36   25 Հունիս 2017    895

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հետաքննություն է սկսել 2014 թվականին Բրազիլիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը մասնակցած Ռուսաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստների նկատմամբ:

Նրանց կասկածում են դոպինգ օգտագործելու մեջ: Ենթադրվում է, որ նրանք եղել պետության նախաձեռնությամբ իրականացված դոպինգային ծրագրի մասնակից: 2014 թվականի կազմից այժմ Ռուսաստանի հավաքականում հանդես են գալիս Իգոր Ակինֆեեւը, Յուրի Ժիրկովը, Դմիտրի Կոմբարովը, Դենիս Գլուշակովը, Ալեքսանդր Սամեդովն ու Մաքսիմ Կանունիկովը:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ կազմակերպությունը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ հավաքականների դեմ, եթե ապացուցվեն ռուսական ֆուտբոլում դոպինգի օգտագործման փաստերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՖԻՖԱ-2014   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները