Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ուղևորները գիշերվանից սպասում են Անթալիա մեկնող օդանավին

12:40   15 Հուլիս 2017    626

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով gazeta.ru-ին, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Azur Air ավիաընկերության չվերթով Անթալիա մեկնել պատրաստվող քաղաքացիները ստիպված են սպասել օդանավին ավելի քան 11 ժամ:

Օդանավակայանում սպասողներին հայտնել են, որ օդանավը պատրաստ կլինի թռիչքի ոչ շուտ, քան մոսկովյան ժամանակով ժամը 15:30-ին: Ինքնաթիռի թռիչքին սպասում է մոտ 300 ուղևոր:

Հայտնի է, որ երեխաներ ունեցող ուղևորներին տրամադրվել են հյուրանոցային համարներ, մինչդեռ մյուսները ստիպված են սպասել հենց օդանավակայանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Դոմոդեդով  


Վերնագիրի այլ պիտակները