Ռիգայում զբոսանավ է այրվել

14:55   17 Հուլիս 2017    253

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ռիգայում զբոսանավի վրա բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 12 մարդ, այդ թվում 7 երեխա:

Զբոսանավը հեռացել է ափից մոտ 200 մետր և բախվելով բարձրավոլտ էլեկտրալարերին՝ հրդեհվել: Հրդեհի մակերեսը կազմել է 20 քառակուսի մետր: Տուժածները հոսպիտալացվել են լուրջ այրվածքներով, հնարավոր է, որ նրանք նաև հոսանքահարվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռիգա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները