ՄԱԿ-ում հայտարարել են Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի մասին

15:40   17 Հուլիս 2017    307

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն անցյալ տարվա տվյալների համեմատությամբ 2 տոկոսով աճել է, ընթացիկ տարում զոհվել է 1662 խաղաղ բնակիչ, ասված է զեկույցում, որը պատրաստել են ՄԱԿ-ի գործակալությունները 2017 թվականի առաջին կիսամյակում երկրի իրադրության վերաբերյալ։

«Ընդամենը հունվարի 1-ից մինչեւ հունիսի 30-ն ընկած ժամանահատվածում գրանցվել է խաղաղ բնակիչների 1662 մահ, ինչը 2 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակամիջոցում: Նյուն ժամանահատվածում վիրավոր խաղաղ բնակիչների քանակը նվազել է 1 տոկոսով եւ կազմել 3581»,- ասված է ՄԱԿ-ի Աֆղանստանի աջակցության առաքելության պատրասած զեկույցում:

Կատարված հետազոտության համաձայն՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերի 40 տոկոսը մահացել է հակակառավարական ուժերի գործողությունների հետեւանքով, որոնք օգտագործել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր կամ դարձել մահապարտներ:

2001 թվականից ի վեր ամենամահաբեր հարձակումներից մեկը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 31-ին եւ խլել շուրջ 92 խաղաղ բնակիչների կյանք, ավելի քան 500 մարդ վիրավորվել է: Աճում է նաեւ զոհերի մեջ երեխաների եւ կանանց քանակը: Ընդամենը հիշյալ ժամանակահատվածում զոհվել են 174 կին, 462-ը վիրավորվել է ինչը 23 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի:

Ընդամենը ՄԱԿ-ի տվյալներով 2009 թվականի հունվարից Աֆղանստանում զոհվել է 26,5 հազար խաղաղ քաղաքացի եւ 49 հազարը վիրավորվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները