Արաբական 6 երկրներ ՖԻՖԱ-ից պահանջել են զրկել Կատարին ԱԱ-2022-ի անցկացման իրավունքից

18:58   18 Հուլիս 2017    459

Արաբական 6 երկրներ խմբակային նամակ են ուղարկել ՖԻՖԱ-ին՝ պահանջելով զրկել Կատարին ֆուտբոլի 2022թ. Աշխարհի առաջնության անցկացման իրավունքից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:

«Այդ երկրները ՖԻՖԱ-ին նախազգուշացրել են երկրպագուներին սպառնացող վտանգի մասին մի երկրում, որը համարվում է ահաբեկչության բազա»,- գրում է The Local-ը՝ հղում անելով Ինֆանտինոյին։

ԱԱ-2022-ը Կատարում անցկացվելու է նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արաբիա   ՖԻՖԱ   Աշխարհ   Տնտեսություն  


Վերնագիրի այլ պիտակները