Իսրայելի դեսպան. Գաբալայում երաժշտական փառատոնը կազմակերպվել է շատ բարձր մակարդակով

16:04   03 Օգոստոս 2017    570

«Ավելի վաղ ես մի քանի անգամ ժամանել եմ Գաբալա, սակայն այս միջազգային երաժշտական փառատոնը առաջին անգամ եմ այցելում:

Ես արդեն հասցրել եմ լինել 4 մրցույթում: Շատ հաճելի է Գաբալայի գեղատեսիլ բնության գրկում լսել՝ հայտնի նվագախմբերի ու մենակատարների կատարմամբ կենդանի երաժշտություն»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասել է՝ Գաբալայի փառատոն այցելած՝ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը:

Դիվանագետի խոսքով, նա հմայլվել է ադրբեջանցի և իսրայեցի երաժիշտների ելույթներով:

«Դրանից բացի, ադրբեջանական «Սարը գյալին» ժողովրդական երգը շատ լավ է կատարվել՝ Իտալական «Լա Սկալա» Ակադեմիայի մանկական երգչախմբի մասնակից, իննամյա Ջանլուիջի Սարտորի (տենոր) կատարմամբ: Դա շատ է դուր եկել ինձ»,- հավելել է նա:

Դեսպան Դան Ստավը նշել է նաև, որ նա հետևել է՝ փառատոնում մասնակցող, Իսրայելը ներկայացնող երաժիշտների՝ Դմիտրի Յաբլոնսկկիի, Միխաիլ Սլատկինի, Ժաննա Գանդելմանի և Օկսանա Յաբլոնսկայայի կատարմանը: Դեսպանը ընդգծել է, որ փառատոնը կազմակերպվել է շատ բարձր մակարդակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայելի-դեսպան   Գաբալա   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները