Ուսեին Բոլտը պարտվել է կարիերայի վերջին մրցավազքում. VIDEO

16:51   06 Օգոստոս 2017    303

Լոնդոնում ընթացող թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությունում օլիմպիական ութակի չեմպիոն, 100 և 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, ճամայկացի Ուսեյն Բոլտը հրաժեշտ տվեց մեծ սպորտին՝ պարտվելով 100 մ տարածությունում անցկացրած մրցավազքում:

Հաղթող է ճանաչվել 2004 թվականի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեթլինը, ով գրանցել է 9,92 վրկ արդյունք: երկրորդ տեղը զբաղեցրել է Քրիստիան Կոլեմանը (9,94 վրկ), իսկ Բոլտը բավարարվել է բրոնզե մեդալով (9,95 վրկ):

35-ամյա Գեթլինը հաղթանակից հետո մոտեցել և խոնարհվել է Ուսեյն Բոլտի առջև:

«Սա այդքան էլ կատարյալ վազք չէր: Մեկնարկս սպանեց ինձ: Սակայն երբեմն այսպես պատահում է: Ամեն դեպքում, սա փայլուն, հրաշալի կարիերա էր:

Գեթլինը հրաշալի մրցակից է: Պետք է լավ մարզավիճակում լինես, որ հաղթես նրան: Ես գնահատում եմ, որ մրցել եմ նրա հետ: Նա լավ մարդ է»,- ասել է Բոլտը ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ուսեին-Բոլտ   Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները