Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

13:48   07 Օգոստոս 2017    376

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, Որոշ երկրներում Facebook-ի և Instagram-ի օգտատերերը սոցցանցերի աշխատանքում խափանումների են բախվել:

Սոցցանցերի հասանելիության հետ կապված խնդիրներ են գրանցվել Շվեդիայում, Դանիայում, Էստոնիայում, Լեհաստանում և ևս մի շարք երկրներում:

Իրենց էջ մտնելու փորձի ժամանակ օգտատերերը տեսել են սոցցանցի հաղորդագրությունը. «Կներեք, մի բան սխալ է: Մենք աշխատում ենք խնդրի վրա, և կփորձենք լուծել այն հնարավորինս շուտ»:

Անցած շաբաթ՝ օգոստոսի 3-ին, Skype-ի աշխատանքում մասշտաբային խափանում էր տեղի ունեցել: Դա նկատել են հիմնականում Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի օգտատերերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Facebook   Instagram    


Վերնագիրի այլ պիտակները