Մայքլ Ջեքսոնի Thriller երգի տեսահոլովակի 3D տարբերակի պրեմիերան կկայանա Վենետիկի կինոփառատոնի ժամանակ

22:58   07 Օգոստոս 2017    423

Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի Thriller երգի հանրահայտ տեսահոլովակի 3D տարբերակի պրեմիերան կկայանա Վենետիկի կինոփառատոնի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի է, որ տեսահոլովակը նկարահանվել է 1983 թվականին: Նոր տարբերակի աշխատանքներն իրականացվել են տեսահոլովակի օրիգինալ տարբերակի ռեժիսոր Ջոն Լենդիսի վերահսկողության տակ:

«Այնքան երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել ոչ միայն վերականգնել, այլ նաև բարելավել Մայքլ Ջեքսոնի Thriller-ը», - ասել է նա:

Լենդիսի խոսքով՝ չնայած տեսահոլովակը նկարահանվել է ավանդական մեթոդով, իրենց հաջողվել է «ստեղծագործաբար» օգտագործել 3D-ն:

Նշվում է, որ ի սկզբանե 3D տարբերակը նախատեսված է եղել Ջեքսոնի This Is It շրջագայության համար: Սակայն 2009 թվականին՝ Ջեքսոնի մահից հետո, Լենդիսը և երաժշտի իրավահաջորդներն իրավական պայքար են սկսել Thriller-ի համար, որը շարունակվել է մոտ 5 տարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները