Պայթյուն Պակիստանում. 10 զոհ, 14 վիրավոր

22:26   12 Օգոստոս 2017    190

Շաբաթ երեկոյան Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքում պայթյուն է որոտացել, 10 մարդ զոհվել է, 14 հոգի՝ վիրավորվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեպքի վայր են ժամանել իրավապահներ: Տուժածները հիվանդանոց են հասցվել: Ոստիկանության ներկայացուցիչ Աբդուլ Ռազզաք Շիմի խոսքով՝ 6 վիրավորները կրիտիկական վիճակում են:

Պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ: Ականատեսների տեղեկացմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել անվտանգության ուժերի տրանսպորտային միջոցի մոտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները