Մեյվեզեր-Մակգրեգոր. կայացել է կշռման արարողությունը

12:38   26 Օգոստոս 2017    470

Կայացել է UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Կոնոր Մակգրեգորի և պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի կշռման արարողությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իռլանդացու քաշն է կազմել 69.4 կիլոգրամ, իսկ ամերիկացունը՝ 67.8: Երկու մարզիկներն էլ տեղավորվել են քաշային կարգի սահմաններում՝ 69.85 կգ:

Հիշեցնենք, որ Մեյվեզեր-Մակգրեգոր մենամարտը կկայանա օգոստոսի 26-ին Լաս Վեգասում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները