News Blaze. Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը պատմություն է գրում

15:20   29 Օգոստոս 2017    565

Ամերիկյան News Blaze պարբերականը հրապարակել է ամերիկացի լրագրող և հրապարակախոս Նուրիտ Գրինգերի «Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը պատմություն է գրում» խորագրով հոդվածը, որում խոսվում է «Ղարաբաղ»-ի հաջողությունների, հայ-ադրբեջանական հակամարտության, հայկական օկուպացիայի մասին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով AzerTAc-ին, դանիական «Կոպենհագեն» թիմի նկատմամբ տարած հաղթանակից հետո «Ղարաբաղ»-ը մտավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլ:

«Աղդամի «Ղարաբաղ»-ը մյուս թիմերից տարբերվում է նրանով, որ միակ միջազգայնորեն գրանցված ֆուտբոլային ակումբն է, որն արդեն ավելի քան 24 տարի է չի կարողանում խաղաղ սեփական մարզադաշտում: Պատկերացրեք, որ «Նյու Յորք Յանկիզ» բեյսբոլային կամ «Նյու Յորք Սիտի» ֆուտբոլային ակումբները չկարողանան խաղաղ իրենց «Յանկի» մարզադաշտում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   News-Blaze  


Վերնագիրի այլ պիտակները