Վենետիկում մեկնարկում է 74-րդ միջազգային կինոփառատոնը

12:15   30 Օգոստոս 2017    367

Hayatsk.info-ն հայտնում է, որ այսօր Վենետիկում մեկնարկում է 74-րդ միջազգային կինոփառատոնը։

Այն կբացվի ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, «Օսկարի» կրկնակի դափնեկիր Ալեքսանդր Փեյնի «Փոքրացում» (Downsizing) ֆիլմի համաշխարհային պրեմիերայով։

Ֆիլմում գլխավոր դերերով հանդես են գալիս Մեթ Դեյմոնն ու Քրիստեն Ուիգը։ Ընտանեկան զույգը լավ կյանքի որոնումներում որոշում է հասակի փոքրացման ռիսկային փորձի գնալ։

Ըստ սցենարի՝ այդ կերպ գիտնականներն առաջարկում են պայքարել համաշխարհային ճգնաժամի դեմ, որն առաջացել է մոլորակի գերբնակեցվածությունից։

Ջորջ Քլունին կներկայացնի իր նոր ռեժիսորական աշխատանքը, որը թվով 7-րդն է՝ «Suburbicon»-ը։ Մրցութային ծրագրում ներառված է նաև Դարեն Արոնոֆսկու «Մայր» (mother!) ֆիլմը։ Մրցութային վավերագրական ֆիլմերից մեկն անդրադառում է միգրացիայի ակտուալ թեմային։ Դրա հեղինակը չինացի նկարիչ Այ Վեյվեյն է։

Գլխավոր մրցանակի համար կպայքարի 21 ֆիլմ։ Եվս 19 ֆիլմ կմասնակցի երկրորդ մրցութային՝ «Հորիզոններ» ծրագրին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենետիա  


Վերնագիրի այլ պիտակները