Ռուբեն Հայրապետյանը հրաժարական կտա՞

10:37   05 Սեպտեմբեր 2017    640

Hayatsk.info-ն հայտնում է, որ երեկ Հայաստանի ազգային հավաքականը հերթական «փառահեղ» պարտությունը կրեց:

Այս անգամ Երևանում 1:4 հաշվով զիջելով Դանիային: Խաղի ավարտից հետո երկրպագուները վանկարկում էին «Նեմե՛ց, հեռացի՛ր» ՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 30-ին երկրպագուների, Red Eagles շարժման անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները