Ֆրանսիայում 50 եվրոյով կարելի է ամրոցի սեփականատեր դառնալ

22:17   13 Սեպտեմբեր 2017    155

Ֆրանսիայի Դորդոն վարչական շրջանի զբոսաշրջային ուղղություններից մեկում տեղակայված Լե Պալյուել ամրոցը աճուրդի կհանվի սեպտեմբերի 21-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աճուրդի նպատակն է 500 000 եվրո հավաքել ամրոցը կործանումից փրկելու համար, սակայն պատմական կառույցի համասեփականատեր դառնալու համար բավարար կլինի ընդհանուր դրամարկղում 50 եվրո գումար ներդնել:

Դրամահավաքի յուրահատուկ ընթացակարգը գործարկել է «Որդեգրիր ամրոցը» ասոցիացիան՝ պատմական ամրոցը ձեռք բերելու նպատակով: Եթե ասոցիացիային հաջողվի հավաքել անհրաժեշտ գումարը, յուրաքանչյուր նվիրատու կդառնա ամրոցի համասեփականատեր: Այսպիսով՝ ամրոցի տեր կարող է դառնալ միաժամանակ 10 000 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները