Դոնալդ Թրամփն հիմա էլ քննադատում է Ազգային ֆուտբոլային լիգային

18:34   31 Դեկտեմբեր 2017    742

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ֆուտբոլի ֆանատներին բոյկոտել Ազգային ֆուտբոլային լիգան (NFL):

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով RT-ին, նախագահ Թրամփին զայրացրել է այն, որ մարզիկները անհարգալից վերաբերմունք ունեն պետական սիմվոլի նկատմամբ:

Այս մասին նա իր կեցվածքն է արտահայտել «Twitter»-յան իր էջում կատարած գրառմամբ: «Եթե «NFL»-ի երկրպագուները հրաժարվեն գնալ խաղերին, քանի դեռ մարզիկները չեն դադարեցրել իրենց անհարգալից վերաբերմունքը մեր երկրի դրոշի եւ առհասարակ մեր երկրի հանդեպ, ապա կտեսնեք, թե ինչպես ամեն բան արագ կերպով կփոխվի», — ասված է Սպիտակ տան ղեկավարի գրառման մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դոնալդ-Թրամփ   ֆուտբոլ   ԱՄՆ   նախագահ  


Վերնագիրի այլ պիտակները