Հայտնի է դարձել զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված քաղաքը

21:02   27 Սեպտեմբեր 2017    388

MasterCard ընկերության փորձագետները կազմել են 2016-ին զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված քաղաքների վարկանշային աղյուսակը, որը գլխավորել է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, վերլուծելով 132 խոշորագույն քաղաքներ այցելած արտասահմանցի հյուրերի մասին տեղեկությունը՝ մասնագետները պարզել են, որ Բանգոկը դարձել է ամենից շատ այցելվող քաղաքը՝ 19.41 մլն այցելու ցուցանիշով:

Երկրորդ հորիզոնականում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնն է, ուր 19.06 մլն մարդ է այցելել անցյալ տարի, իսկ առաջատար եռյակը եզրափակում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը, որը 16.45 մլն այցելու է ընդունել:

Ամենից շատ այցելվող քաղաքների տասնյակում տեղ են գտել նաև Դուբայը, Սինգապուրը, Նյու Յորքը, Սեուլը, Կուալա Լումպուրը, Տոկիոն և Ստամբուլը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները