Ջորջիո Արմանին երազում է հագուստ ստեղծել Եղիսաբեթ II-ի համար

15:09   03 Հոկտեմբեր 2017    170

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով 7days-ին, Աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին հայտարարել է, որ երազում է փորձել հագուստի մոդելներ ստեղծել հատուկ 90-ամյա Եղիսաբեթ II թագուհու համար։

Դիզայների խոսքով՝ ինքն ունի գաղափարներ, թե ինչպես կարող է արդիականացնել թագուհու ոճն ու թարմացնել նրա զգեստապահարանը։

Գնահատելով Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի ոճը՝ Արմանին ասել է, որ նա, իր կարծիքով՝ պարզապես անթերի է առանց իր օգնության, իսկ ահա թագուհու հետ կցանկանար աշխատել։ «Կցանկանայի մի փոքր արդիականացնել նրա զգեստապահարանը՝ փոքր-ինչ մոտեցնելու նրան ավելի երիտասարդ սերունդների ոճին»,-հայտարարել է Արմանին։

Ոչ բոլորն են կիսում դիզայների տեսակետը։ Vanity Fair ամսագիրն անցած տարի թագուհուն տեղավորել էր «ամենաէլեգանտ կանանց» ցուցակի առաջին հորիզոնականում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Արմանի   ԵղիսաբեթII  


Վերնագիրի այլ պիտակները