Թագավորն առագաստանավերի մրցումների չեմպիոն է դարձել

14:32   06 Հոկտեմբեր 2017    111

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը, որը 2014-ին հրաժարվեց գահից՝ հօգուտ որդու՝ Ֆիլիպ VI-ի, իր թիմի հետ միասին դարձել է կանադական Վանկուվերում անցկացվող առագաստանավերի միջազգային մրցումների չեմպիոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խուան Կառլոսը և նրա թիմը SIX METER CLASS WORLD CHAMPIONSHIP առաջնության շրջանակներում մրցել են Bribon Gallant առագաստանավով: Նրանք մրցակիցներին շրջանցել են դասական նավերի մրցույթում, որտեղ հանդես էր գալիս 21 անձնակազմ:

Այս անվանակարգում մրցում են այն նավերը, որոնց դիզայնը նախագծվել է մինչև 1965-ի դեկտեմբերի 31-ը: Այս նավերն ամբողջությամբ պատրաստված են փայտից, մինչդեռ առավել նոր նավերը պատրաստվում են բաղադրյալ նյութերից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա   Խուան-Կառլոս  


Վերնագիրի այլ պիտակները