Ամերիկացին քաղաքին դատի է տվել կեղծ հաշիվ բացելու համար

19:09   12 Հոկտեմբեր 2017    262

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « AP » -ին, ԱՄՆ-ում տղամարդը որոշել է քաղաքին դատի տալ այն բանից հետո, երբ նրան քրեական պատասխանատվության են ենթարկել Facebook-ում հաշիվ ստեղծելու համար, որը ծաղրում է Քլիվլենդ քաղաքի ոստիկանական բաժանմունքը:

Նա համարում է, որ այդպիսով խաթարվել է խոսքի ազատության իր իրավունքը:

Էնթոնի Նովակը դատի է տվել Պարմա քաղաքին եւ ոստիկանության 3 սպաների: Իշխանությունն ասում է, որ նա 2016-ի մարտին Facebook-ում էջ է բացել, որում նշված է եղել Պարմայի ոստիկանության բաժանմունքի անունը, եւ հրապարակվել է նյութեր, որոնցում ոստիկանությունն իբր առաջարկում է անվճար աբորտ անել անչափահասներին: Այդ էջում նաեւ առաջարկություն է հրապարակվել, որ անօրենություն կլինի անտուններին օգնելը երեք ամսվա ընթացքում:

Դատարանը անմեղ է ճանաչել Նովակին, այդուհանդերձ, նա մտադիր է քաղաքից եւ ոստիկանությունից փոխհատուցում ստանալ եւ փակել դատական ծախսերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   Ամերիկա  


Վերնագիրի այլ պիտակները