ՆԱՍԱ-ի տիեզերագնացների կողմից արված Տիեզերքի լուսանկարներն աճուրդի կհանվեն

17:58   12 Հոկտեմբեր 2017    101

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « Gazeta» -ին, 1961-1972թթ. առաքելության ժամանակ ՆԱՍԱ-ի տիեզերագնացների կողմից արված լուսանկարները աճուրդի է հանել Skinner աճուրդի տունը:

«Տիեզերքի գեղեցկություն» խորագրով աճուրդը կանցկացվի 2017 թվականի հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 2-ը։ Կազմակերպիչների հաղորդմամբ՝ նկարներն ունեն ոչ միայն գիտական այլեւ գեղարվեստական արժեք։

Ավելի քան 400 լուսանկարներից յուրաքանչյուրի գինը մասնագետները գնահատում են 300-9000 դոլար։ Դրանցում պատկերված են մասնավորապես Բազ Օլդրինի ոտնահետքը Լուսնի վրա՝ կատարված «Ապոլլոն 11» առաքելության ժամանակ եւ հենց ինքը՝ Օլդրինը, ում սաղավարտով պատկերված է նկարիչը՝ Նիլ Արմսթրոնգը։ Կվաճառվի նաեւ 1962 թվականին տիեզերագնաց Ջոն Գլենի կողմից արված Երկրի լուսանկարը՝ Արեւի շողերի մեջ, որը Տիեզերքից արված Երկրի առաջին լուսանկարն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՍԱ   Տիեզերք  


Վերնագիրի այլ պիտակները