Մարոկկոյի հավաքականի երկրպագուներն անկարգություններ են սարքել. VIDEO

13:36   12 Նոյեմբեր 2017    343

Մարոկկացի երկրպագուները Բելգիայի մայաքաղաք Բրյուսելի կենտրոնում անկարգություններ են սարքել այն բանից հետո, երբ Մարոկկոյի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Կոտ դ՛Իվուարի թիմին եւ նվաճել 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, հայտնում է AFP-ն:

Մոտ 300 երկրպագուներ դուրս են եկել փողոց եւ այրել նաեւ մեկ մեքենա: Բրյուսելի ոստիկանները ստիպված են եղել ջրցան մեքենաներ օգտագործել կրքերը հանգստացնելու համար: Տուժել են 3 ոստիկաններ եւ մեկ անցորդ:

Երկրպագուների մասնակցությամբ ակարգություններ տեղի են ունեցել նաեւ Փարիզում, որտեղ եւս ապրում են բազմաթիվ մարոկկացիներ: Նրանք Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում շրջել են Մարոկկոյի դրաշնորով ու մեքենաների շարասյուններով:

Հիշեցնենք, որ Մարոկկոյի հավաքականն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում նախորդ անգամ խաղացել է 1998-ին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները