Միխայիլ Զադորնովը հրաժեշտի հոլովակ էր ձայնագրել. VIDEO

20:07   12 Նոյեմբեր 2017    442

Երգիծաբան Միխայիլ Զադորնովը գտել է երկրպագուներին հրաժեշտ տալու եղանակը: Երգիծաբանը սրտառուչ հոլովակ է ձայնագրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հոլովակը հրապարակել է Միխայիլ Զադորնովի համահեղինակ Գարրի Պոլսկին: «Լուսնի սոնատի» հնչյունների ներքո երգիծաբանը արտասանում է Եվգենի Եվտուշենկոյի բանաստեղծությունները՝ «Սպիտակ ձյուներն անցնում են»: Հոլովակը նկարահանել է Պոլսկին:

Ըստ հոլովակի սյուժեի՝ Զադորնովը ձմռանը զբոսնում է գյուղական բակում: «Ապրել եւ ապրել աշխարհում, բայց, հավանաբար, չի կարելի» բառերին համակցվում են դանդաղ թափվող ձյան կադրերը: Եվտուշենկոյի սրտառուչ բանաստեղծությունը երգիծաբանի շուրթերից հնչում է հրաժեշտի նման. «Սպիտակ ձյուներն անցնում են…Եվ ես էլ կանցնեմ: Մահվան համար չեմ վշտանում եւ անմահություն չեմ ակնկալում»:

«Չափազանց վաղ է, Միխայիլ Նիկոլաեւիչ, չափազանց վաղ է»,- հոլովակի վրա մակագրել է Գարրի Պոլսկին՝ այն տեղադրելով համացանցում:

Միխայիլ Զադորնովը մահացել է 70 տարեկանում քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Միխայիլ-Զադորնով  


Վերնագիրի այլ պիտակները