Ռոնալդու. Անհավանական տարի էր

15:21   02 Հունվար 2018    441

Hayatsk.info-ն հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» հետ 2017-ին հինգ տիտղոս նվաճած եւ ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, 5-րդ անգամ «Ոսկե գնդակի» արժանացած պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամփոփել է անցած տարին:

«2017-ն անհավանական տարի էր: Հրաշալի զգացում եմ ունենում, երբ հետ եմ նայում եւ տեսնում, թե ինչի եմ հասել՝ սկսելով Մադեյրայի փողոցներում գնդակ խաղալուց: Ես համառ աշխատել եմ, որպեսզի հասնեմ առավելագույնի: Բայց ես չէի հասնի այս ամենին առանց շատերի օգնության:

Ցանկանում եմ այս պահը նվիրել ընտանիքիս, ընկերներիս, մարզիչներիս եւ թիմակիցներիս: Նրանք միշտ ինձ հետ են եղել լավ եւ վատ ժամանակահատվածներում:

Առանձին շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներիս: Նրանք աջակցում եւ ոգեշնչում են ինձ՝ ստիպելով տքնաջան աշխատել եւ ամբողջությամբ տրվել ամեն մարտահրավերին»,- Ռոնալդուի խոսքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդու   ՖԻՖԱ  


Վերնագիրի այլ պիտակները