Վրաստանում նախագահական ընտրությունների անցկացման համար կծախսվի ավելի քան 15 մլն դոլար

15:07   09 Հունվար 2018    316

Պետությունն ավելի քան 39,1 միլիոն լարի (ավելի քան 15,1 միլիոն դոլար) կհատկացնի 2018 թվականին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Օրենսդրական լրաբերի կայքում զետեղված որոշման մեջ:

Պետությունն ընտրական միջոցառումների վրա կծախսի 28,2 մլն լարի (մոտավորապես 11 մլն դոլար), ընտրություններում աշխատողներին պատրաստելու վրա՝ ավելի քան 1 մլն լարի (ավելի քան 387 հազար դոլար):

Ընտրական սուբյեկտների հեռուստատեսային գովազդի ծախսերը կգերազանցեն 2,2 մլն լարին (ավելի քան 866,1 հազար դոլար), իսկ ընտրական սուբյեկտների ներկայացուցիչների ֆինանսավորումը՝ 7,6 մլն լարին (ավելի քան 2,9 մլն դոլար): Վրաստանի հինգերորդ նախագահի ընտրությունները պետք է տեղի ունենան 2018 թվականի հոկտեմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները