Լոնդոնում լույսի եւ ձայնի արտառոց արտ-փառատոն է կայանալու

09:16   10 Հունվար 2018    313

Լոնդոնում լույսի եւ ձայնի արտառոց արտ-փառատոն է կայանալու, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Լոնդոնի փողոցները Ուեսթ-Էնդից մինչեւ Վեսթմինսթեր լուսավորվելու են 50 լուսային ինստալացիաներով։

Lumiere London փառատոնը՝ կազմակերպված Artichoke բարեգործական կազմակերպության կողմից, վերադառնում է մեկնարկից երկու տարի անց։ Այն կայանալու է հունվարի 18-ից 21-ը։

Lumiere London-ը միտված է ցուցադրելու Լոնդոնի հարուստ մշակութային կյանքը եւ ներգրավելու զբոսաշրջիկների։

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հայտնել է, թե լրացուցիչ միլիոնավոր այցելուների է սպասում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները