Կյանքից հեռացել է դերասան Միխայիլ Դերժավինը

13:56   10 Հունվար 2018    398

81 տարեկանում մահացել է Սատիրայի թատրոնի ամենահին առաջատար դերասան Միխայիլ Դերժավինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստը մահացել է «տեւական ծանր իվանդությունից հետո»:

Դերասանի հետ հրաժեշտի եւ թաղման օրը կհայտարարվի ավելի ուշ:

Միխայիլ Դերժավինը ծնվել է 1936 թվականի հունիսի 15-ին Մոսկվայում՝ Վախթանգովի թատրոնի առաջատար դերասաններից մեկի՝ Միխայիլ Ստեփանովիչ Դերժավինի ընտանիքում:

1959-1967 թվականներին Դերժավինը աշխատել է Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի թատրոնում, ապա՝ Սատիրայի թատրոնում: Դերասանը խաղացել է տասնյակ ֆիլմերում եւ մուլտֆիլմեր է հնչունավորել, ստացել է մի քանի շքանշան, այդ թվում ` «Հայրենիքի առջեւ մատուցած ծառայությունների համար» III եւ IV աստիճանի շքանշաններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները