Թրամփը ապացուցում է, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն իր համար չէ. ԵԽ պատգամավոր

21:34   12 Հունվար 2018    298

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միգրանտների մասին խոսելուց առաջ պետք է մտածի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում սոցիալիստների առաջնորդ Ջաննի Պիտելլան` նշելով, որ նման հայտարարությունները հարիր չեն ԱՄՆ նախագահին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ նահանգները «կեղտոտ խորշերից եկող» միգրանտների կարիք չունեն:

Նրա խոսքով` «Թրամփն ամեն օր ապացուցում է, որ ԱՄՆ-ն ղեկավարելն ու միջազգային հանրության առաջնորդ լինելն իր համար չէ: Վիրավորանք, ծաղրանք, սպառնալիք` սա է այն միակ լեզուն, որին Թրամփը տիրապետում է: Սա չի կարելի հանդուրժել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները