Վենեսուելայում բողոքի ցույցերի ժամանակ 3 մարդ է զոհվել

21:46   12 Հունվար 2018    391

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "AP"-ին, Վենեսուելայի արեւմտյան հատվածում սննդամթերքի պակասի կապակցությամբ երկու օր տեւած բողոքի ակցիաների եւ անկարգությունների հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել, եւս 16-ը՝ վիրավորվել են:

Համաձայն «Էլ Ունիվերսալ» տեղական թերթի՝ Արապույ քաղաքում զոհերրի թվում 17-ամյա պատանի կա: Հրաձգության արդյուքնում եւս 2 մարդ տուժել է: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ սննդի համար հերթի էին կանգնած:

Նշվում է, որ առնվազն երկու ֆերմայի վրա հարձակվել է ամբողխը եւ սկսել սպանել կովերին ասելով՝ «Մենք սոված ենք»:

Վենեսուելայում խորը տնտեսական ճգնաժամ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները