Բրիջիտ Բարդոն հոլիվուդյան դերասանուհիներին մեղադրել է կեղծավորության մեջ

20:11   20 Հունվար 2018    569

Հայտնի ֆրանսուհիներից ևս մեկն է կեղծավորության մեջ մեղադրել հոլիվուդյան դերասանուհիներին, որոնք իրենք իրենց սեռական բռնության և ոտնձգությունների զոհ են ներկայացնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

83-ամյա դերասանուհի Բրիջիտ Բարդոն կարծում է, որ աղջիկներից շատերն իրենք են իրենց կրակի մեջ գցում՝ լավ դեր սատանալու համար:

Դերասանուհին նշել է, որ Հոլիվուդում շատերը, փառքի ձգտելով, հրապուրում են պրոդյուսերներին, ապա հայտարարում են, որ իրենց նկատմամբ ոտնձգություններ են գործել:

«Այդ մեղադրանքները սեռական ոտնձգությունների համար լի են կեղծավորությամբ: Դա մեծ թեմա է քննարկումների համար: Ես անձամբ երբեք նման բռնության զոհ չեմ եղել, սակայն ինձ շատերն էին սիրահետում և մշտապես հաճոյախոսություններ էին անում, երբեմն նաև գռեհիկ: Ես հանգիստ եմ ամեն ինչի վերաբերվել», - ասել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել մեկ այլ ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները