Չիլիի հյուսիսում տեղի է ունեցել 6.3 մագնիտուդով երկրաշարժ

10:39   21 Հունվար 2018    379

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Չիլիի հյուսիսային հատվածում տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են շաբաթ տեղական ժամանակով 22.06-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պարինակոտա նահանգի Պուտրե կոմունայից 76 կմ հարավ, օջախը՝ 110,8 կմ խորությամբ:

Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլի  


Վերնագիրի այլ պիտակները