Արդեն ավելի քան 170 հազար հանդիսականներ են այցելել Օլիմպիական մրցումներ

13:41   12 Փետրվար 2018    310

Փհենչհանի ձմեռային օլիմպիական մրցումներին այցելել են 170 հազար 530 հանդիսականներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի հաղորդակցությունների գծով տնօրեն Մարկ Ադամսը:

Օլիմպիական խաղերի մրցումները մեկնարկել են փետրվարի 8-ին, պաշտոնապես Խաղերը բացվել են փետրվարի 9-ին:

«Փետրվարի 8-ից Խաղերն այցելածների ընդհանուր թվաքանակը 170 հազար 530 է: 209 հազար տոմս վաճառվելէ արտասահմանում, ինչը կազմում է ընդհանուր քվոտայի 19,5 տոկոսը»,- ասել է Ադամսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Օլիմպիա  


Վերնագիրի այլ պիտակները