Գերմանիան շարունակում է մնալ մեդալային հաշվարկի առաջատար- Լուսանկարներ

20:34   12 Փետրվար 2018    383

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 12-ին վիճարկված մեդալների 7 հավաքածուներից հետո ընդհանուր հաշվարկի առաջատարի դիրքը պահպանեց Գերմանիան, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գերմանացի մարզիկները մեդալային 3 օրերում նվաճել են 4 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում է Հոլանդիան (3 ոսկի, 2 արծաթ, 2 բրոնզ), իսկ լավագույն եռյակը եզրափակում են նորվեգացիները (2 ոսկի, 4 արծաթ, 3 բրոնզ): 2-ական ոսկե մեդալ ունեն նաեւ Կանադան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը։

Փետրվարի 13-ին կվիճարկվի մեդալների 7 հավաքածու, եւ պայքարի մեջ կմտնեն նաեւ Հայաստանի 2 ներկայացուցիչներ։ Մինչեւ այս մեդալ նվաճել են 17 երկրներ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՕԽ-2018  


Վերնագիրի այլ պիտակները