Intel-ի դրոնները համաշխարհային ռեկորդ են սահմանել Օլիմպիադայի ժամանակ. Լուսանկարներ. VIDEO

22:21   12 Փետրվար 2018    403

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ամերիկյան Intel ընկերությունը հարավկորեական Փյոնչհան քաղաքում անցկացվող Օլիմպիադայի ժամանակ համաշխարհային ռեկորդ է սահմանել միաժամանակ կառավարվող անօդաչու սարքերի թվով։

Խաղերի բացման արարողության ընթացքում միաժամանակ երկինք են բարձրացվել 1218 փոքր, լուսարձակող դրոններ և մնացել մոտ 5 րոպե՝ ստեղծելով տարբեր ֆիգուրներ՝ օլիմպիական օղակների, սնոուբորդիստի պատկերներով։

Shooting Stars անօդաչու սարքերի քաշը կազմում է 280 գրամ, 38×38 սմ։ Դրանք հանդերձված են բազմագույն լուսադիոդներով, մարտկոցով, GPS-ով և 4 պտուտակներով։ Մեկ լիցքավորումը բավարար է 20 րոպեանոց թռիչքի համար։

Ռեկորդը սահմանվել էր ավելի վաղ և ցուցադրվել խաղերի բացման արարողության ժամանակ տեսագրությամբ, քանի որ խաղերի ընթացքում Փյոնչհանն ու հարավկորեական ևս երկու քաղաքներ հայտարարվել են թռիչքազերծ գոտիներ։










Hayatsk.info

Հեշթեգներ: Օլիմպիադայի-ժամանակ  


Վերնագիրի այլ պիտակները