Ընկերությունները մասնակցելու են Սիրիայում նավթի հանքավայրերի վերականգնմանը

17:47   13 Փետրվար 2018    362

Նավթի-գազի ճյուղում Ռուսաստանի եւ Սիրիայի համագործակցության ճանապարհային քարտեզը նախատեսում է արաբական այս երկրում նավթի-գազի հանքավայրերի վերականգնում եւ նորերի շահագործում, ինչպես նաեւ երկրաբանական հետախուզում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Մենք ստորագրել ենք առանձին ճանապարհային քարտեզ, ուշադրության ենք առնում ոչ միայն էլեկտրաէներգիան, այլեւ նավթն ու գազը. հիմնականում նավթի-գազի հանքավայրերի վերականգնումը եւ նոր հանքավայրերի յուրացումը»,- հայտարարել է նա, բայց հրաժարվել է նշել կոնկրետ ընկերություններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները