Սալոնիկի տակ հնագույն քաղաք են գտել

10:54   25 Փետրվար 2018    573

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»-ին, Սալոնիկում մետրոյի շինարարության ժամանակ հարյուր հազարավոր հնագիտական գտածոներ են գտնվել եւ հայտնաբերվել է հնագույն մի ամբողջ քաղաք, հայտնել են Սալոնիկի Հնությունների վարչության եւ Հունաստանի հյուսիսային մայրաքաղաքի շինարարական ընկերության հնագետները:

Սալոնիկում մետրոյի կառուցումը սկսվել է 2006 թվականին, սակայն ձգձգվել է վիթխարածավալ հնագիտական աշխատանքների եւ գտածոների պատճառով: Մոտ 300 գտածո է հայտնաբերվել, իսկ վերջինը Աֆրոդիտեի արձանն էր:

Հնագետները Հին Ագորայի ծայրամասում հայտնաբերել են մինչեւ մ.թ.ա. 316 թվականին մակեդոնացի Կասանդրա թագավորի իշխանության գալու դարաշրջանին պատկանող քաղաք, հռոմեական ժամանակների գերզմանատեղի, արեւելյան գերեզմանատուն, քաղաքային բաց տարածք, որտեղ երեւում է քաղաքի կազմակերպումը Սալոնիկի հիմնադրումից մինչեւ ուշ անտիկ դարաշրջանի ավարտ:

2012 թվականին մետրոյի գլխավոր գծերից մեկի աշխատանքների ժամանակ հայնաբերվել է մ.թ.ա. 5-4-րդ դարերի քաղաքի հատված: Հետազոտվել է 3,1 հա մակերեսով տարածք: Հնագետների կարծիքով՝ քաղաքն ունեցել է ուժեղ տնտեսություն, զարգացած սոցիալ-քաղաքական կառույցներ, այն լքվել է մ.թ.ա. 315 թվականին:

Մյուս հետաքրքիր գտածոն հռոմեական ժամանակների գերեզմանատեղին է (մ.թ. 2-4-րդ դարեր), որը դասվել էր նախկինում անհայտ բնակավայրի:

Գտածոներից շատերը պատկանում են Բյուզանդական կայսրության ժամանակներից մինչեւ 1917 թվականին տեղի ունեցած մեծ հրդեհը, որի ժամանակ «հին քաղաքի» մեծ մասն այրվել էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սալոնիկ  


Վերնագիրի այլ պիտակները