Գիտնականները գտել են աշխարհում ամենահին դաջվածքը

15:45   01 Մարտ 2018    705

Բրիտանական թանգարանի նմուշներից մեկի վրա դաջվածք են հայտնաբերել, որը մոտ 5200 տարեկան է:

Չնայած այն բանին, որ հին եգիպտական մումիան թանգարանում ամբողջ 100 տարի է պառկել, միայն վերջերս են գիտնականները ինֆրակարմիր լույսի օգնությամբ մանրամասն ուսումնասիրել այն:

Արդյունքում հնեաբանները պարզել են, որ հին Եգիպտոսի բնակիչներից մեկի ձեռքին ցուլի և այծի նման կենդանու պատկերներ են դաջված: Այս պատկերները, ըստ հնեաբանների, կարող էին խորհրդանշել այն կրողի քաջությունն ու ընդգծել նրա սոցիալական կարգավիճակը:

Մասնագետները նշում են, որ դաջվածքները արվել են հատուկ ածխածնային պիգմենտով, ամենայն հավանականությամբ՝ սովորական մրի միջոցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները