Փարիզը մտադիր է «Մոնա Լիզա» կտավը ցուցադրել

22:54   01 Մարտ 2018    898

Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող ամենահայտնի կտավը՝ «Մոնա Լիզան», կարող է ժամանակավորապես հեռանալ Լուվրից՝ այլ թանգարաններում ցուցադրվելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջինս հայտնել է, որ այսօր հանդիպում է ունենալու Լուվրի տնօրենի հետ և քննարկելու է այդ հարցը: «Ինչո՞ւ կտավը պետք է միևնույն վայրում գտնվի և հասանելի չլինի տարբեր վայրերում»,- շեշտել է նախարարը:

Այս առումով նա հիշեցրել է, որ վերջերս Ֆրանսիայի իշխանությունները որոշել են որոշ ժամանակով Մեծ Բրիտանիային փոխանցել միջնադարյան արվեստի հուշարձան հանդիսացող Բայեի գոբելենը, որը Ֆրանսիայից դուրս չի բերվել 950 տարի:

«Մոնա Լիզայի» ցուցադրության համար վերջին 12 տարում Լուվրում առանձին սրահ է հատկացվել: Այն թանգարանից դուրս է բերվել 3 անգամ: 1963-ին «Ջոկոնդան» եղել է ԱՄՆ-ում, 1974-ին՝ Ճապոնիայում և ԽՍՀՄ-ում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները